Վերջին 10 տարվա ընթացքում ադրբեջանական կողմն առաջին անգամ կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ուղղությամբ։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական ֆորումի ժամանակ, ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծմանը։
Նրա խոսքով՝ կրակոցներն ամեն դեպքում քաղաքին չեն հասել։ «Նոյեմբերյանին վնաս չի հասցվել, բայց այդուհանդերձ սա աննախադեպ երեւույթ է»,- նշել է Գալստանյանը։
Միաժամանակ նա վստահեցրել է, որ սահմանին իրավիճակւ հիմնականում հանգիստ է, եւ կյանքի բնականոն հունը չի խախտվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ արձակած կրակողներից զոհվել է 3 խաղաղ բնակիչ, եւս 4-ը վիրավորվել են։




























