Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումն անխուսափելի է: «Երկխոսություն միջազգային մամուլի կենտրոն» նախագծի շրջանակում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին (հինգերորդ) արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Էվանսը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստմանը, առայսօր չի արել դա:
Այլ հարց է, դիվանագետի խոսքով, թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ:
Թղթակցի այն դիտարկմանը՝ արդյոք բարոյական հարցերն ու մարդու իրավունքները քաղաքական ու տնտեսական շահերից ավելի կարեւոր չեն, Ջոն Էվանսը նկատեց .«Իդեալական աշխարհում դա գուցե է եւ այդպես է, բայց իրականության մեջ միշտ կա հավասարակշռություն, որը պետք է գտնել»:





























