ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ:
«Խորը մտահոգված եմ հրետակոծությամբ եւ հրադադարի խախտմամբ Ադրբեջանի կողմից, որը հանգեցրել է 3 հայ կանանց մահվան: ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի դաժանությունը»,- գրել է կոնգրեսականը իր միկրոբլոգում:
Ինչպես ավելի վաղ ենք հաղորդել, ադրբեջանական ԶՈՒ կրակոցների հետեւանքով Տավուշի մարզում երեք կանայք են մահացել, չորս մարդ վիրավորվել է:




























