Առաջիկա տարիներին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ցածր կմնա: Երեւան կատարած այցի եւ երկրի տնտեսական ղեկավարության հետ հանդիպման ավարտից հետո այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Եթե մի քանի տարի առաջ դեֆիցիտը կազմում էր շուրջ 8% (2009թ.՝ 7.7%), ապա 2014 թվականին՝ միայն 2%:

2015 թվականին պատկերը պահպանվել է: Դրանում զգալի դեր է կատարել տարեսկզբին գազի ներկրման կրճատումը՝ համեմատաբար մեղմ ձմռան պատճառով: Միաժամանակ, ըստ Հորթոնի, արտահանման ցուցանիշները համեմատաբար հաջող են եղել, այդ թվում՝ հաշվի առնելով միջազգային տնտեսական բարդ իրավիճակը: