Մինչեւ 2015 թվականի ձմեռ հայկական դրամի վրա ճնշում չի սպասվում: Երեւան կատարած այցի եւ երկրի տնտեսական ղեկավարության հետ հանդիպման ավարտից հետո այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Հայաստանի Կենտրոնական բանկը խոշոր արժութային միջամտություններ չի իրականացրել՝ սահմանափակվելով ավելորդ տատանումները շտկելով: Վերջին ամիսներին ԿԲ-ի գործոություններն այս կանոնից դուրս են եղել միայն մեկ անգամ՝ օգոստոսի 24-ին չինական ֆորդային շուկայի (որն արդեն «սեւ երկուշաբթի» է կոչվել) եւ ղազախական տենգեի անկումից անմիջապես հետո, որը նույնպես անդրադարձավ հայկական արժույթի վրա:

Սակայն դրանից հետո հայկական դրամի վրա մեծ ճնշում չի նկատվել: Եթե օգոստոսին եւ սեպտեմբերի սկզբին դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը գերազանցում էր 480-ի շեմը՝ հասնելով 485-ի, ապա վերջին 2 շաբաթվա ընթացքում այն նվազել է՝ հասնելով 475.35 դրամի:

Ճնշման նոր գործոնների բացակայության դեպքում, մինչեւ ձմեռային ջեռուցման սեզոնը եւ ռուբլով Ռուսաստանից գազի գնման աճը, դրամը կարող է համեմատաբար ամրանալ դոլարի նկատմամբ: