Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ելույթին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց «Ետ-2015 ՄԱԿ-ի զարգացման օրակարգի» գագաթաժողովի բացմանը, որին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի մունը, Գերմանիայի կանցլերը, Իսպանիայի թագավորը, Եգիպտոսի, Վիետնամի նախագահները, բազմաթիվ այլ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ։ Գագաթաժողովին ընդունվեց «Զարգացման նոր օրակարգ 2030» փաստաթուղթը, որն ուրվագծում է առաջիկա 15 տարիների համար աշխարհի զարգացման ուղենիշները։