Սահմանամերձ Բերդավանում ապրող 14-ամյա Ադելա Ազատյանին, որի մոտ ուռոցք էր հայտնաբերվել,  սեպտեմբերի 24-ին Երեւանի 

«ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնում վիրահատել են:  Այս մասին NEWS.am-ին ասաց Ադելայի մայրը՝ Սոնա Ազատյանը: Նա նշեց, որ վիզը եւ գլուխը ֆիքսող իմպլանտ է տեղադրվել, այս պահին Ադելայի վիճակը լավ է, աղջիկն արդեն կարողանում է ուտել:

«Սպասում ենք, որ մի քիչ ապաքինվի, կազդուրվի  որպեսզի կարողանանք Մոսկվա գնալ եւ անել մյուս վիրահատությունները»,-ասաց Սոնա Ազատյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադելային շտապ վիրահատություն է հարկավոր Մոսկվայում, որը կարժենա 15 000 դոլար։ Մայրը, որը միայնակ է մեծացնում աղջկան, վճարունակ չէ։ 3000 դոլար հատկացրել է Առողջապահության նախարարությունը, իսկ սեպտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքում  ընդամենը հավաքվել է 600 դոլար:

Թեեւ սահմանամերձ բերդավանցիները հիմնականում սոցիալապես անապահով են, բայց ամեն մեկն իր կարողության չափով փորձում է օգնել աղջկան։  Բերդավանում սեպտեմբերի 15-ին նույնպես դրամահավաք է անցկացվել։

Ադելային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Converse Bank-ում բացված հաշվեհամարներին`

Ազատյան Սոնա

1930055397160100-AMD

1930055397160101-USD

1930055397160158-RUR

Կամ զանգահարել Ադելայի մոր հեռախոսահամարին՝ 098 12 54 13: