Թաիլանդի իշխանությունները հայտարարել են, որ իրենց ձերբակալած օտարերկրյա քաղաքացին օգոստոսի 17-ի Բանգկոկի ահաբեկչության հեղինակն է։

Հաղորդագրության համաձայն՝ ձերբակալված Ադեմ Քարդաղը խոստովանել է, որ ինքն է եղել դեղին շապիկով այն անձը, որին ֆիքսել էին տեսախցիկները։ Նա խոստովանել է, որ ինքն է պայթյունի կազմակերպիչը։ Ոստիկանության տեղեկություններով՝ տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է տղամարդը փոխել հագուստը այն բանից հետո, երբ տեղադրել էր պայթուցիկ սարքը, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Բանգկոկի Էրավան-Շրայն տաճարի մոտ 5 կգ քաշով տրոտիլային ռումբ էր պայթել, ինչի  հետեւանքով զոհվել էր 20 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ։