Եվրոպայում ԱՄՆ բանակի ուժերի հրամանատար Բեն Հոջեսը նշել է ՆԱՏՕ-ի զորքերի թույլ կողմերը, որոնք բացասաբար են անդրադառնում դաշինքի՝ սպառնալիքին օպերատիվ արձագանքելու ունակությանը։

Հոջեսի խոսքով՝ թույլ կողմերից է հուսալի կապի միջոցների բացակայությունը, որոնք ԱՄՆ ԶՈւ-ին եւ նրա դաշնակիցներին թույլ կտան գաղտնալսումներից խուսափելով տեղեկություն փոխանակել։ Թույլ կողմ է նաեւ միասնական տեղեկատվական  համակարգի եւ հրետանային կրակի կառավարման հուսալի համակարգերի բացակայությունը։

Հոջեսն ընդգծել է, որ թերություններից շատերի հիմքում քաղաքական պատճառներ են ընկած, մասնավորապես ամերիկյան արտադրության ժամանակակից կապի միջոցների արտահանման արգելքը այն մոդիֆիկացիայով, որը գործում է ԱՄՆ բանակի համար, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Breaking Defense կայքը։