USAID-ն, «Եվրասիա-Համագործակցություն» հիմնադրամի հետ միասին նոր փաստաթուղթ են մշակել, որը տեղեկություններ է պարունակում անձանց, հաստատությունների եւ կազմակերպությունների մասին, որոնք ինչ-որ կերպ կապ են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների հետ: Որոշ տվյալներով, այդ յուրօրինակ տվյալների բազայի ստեղծմանը մասնակցել են ինչպես թուրք փորձագետներ, այնպես էլ մասնագետներ Հայաստանից: Փաստաթղթի ստեղծման նպատակը դեռ անհայտ է: Նաեւ հայտնի չէ, թե արդյոք, դա մատչելի կլինի՞ հանրությանը, թե` ոչ: