Շրի Լանկայում սողանքի պատճառով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, եւս 180-ն անօթեւան են մնացել։

Երկրի հարավում սողանքների եւ հեղեղների պատճառը  հորդառատ անձրեւներն են։ Ակնկալվում է, որ որոշ շրջաններում ավելի քան 100 մմ տեղումներ կթափվեն։

Մայրաքաղաք Կոլոմբոյում հեղեղվել են մի շարք բանուկ փողոցներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hindu պարբերականը։

Շրի Լանկայում մուսոնային անձրեւների սեզոնը շարունակվում է մայիսից նոյեմբեր։