Շվեյցարիայում՝ Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու, Volkswagen Golf ավտոմեքենայի հրդեհվելու հետեւանքով 5 մարդ է մահացել։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Ռայնֆելդեն քաղաքում։ Ոստիկանության ներկայացուցիչ Մաքս Զութերի խոսքով՝ Volkswagen Golf մեքենան բախվել է փողոցային լապտերին, հետո ծառին, որից հետո հրդեհվել է։
Երբ հրշեջները կրակը մարել են, մեքենայի մեջ հայտնաբերել են զոհվածներին։ Եվս 2 ծանր վիրավորի տեղափոխել են Բազել քաղաքի հիվանդանոց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Bild պարբերականը։





























