Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ղրիմի թաթարների գործերով նախագահի լիազոր ներկայացուցիչ Մուստաֆա Ջեմիլեւին նշանակել է հակակոռուպցիոն քաղաքականության հարցերով ազգային խորհրդի նախագահ։ Համապատասխան հրամանը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում, գրում է «ՌԲԿ Ուկրաինա»-ն։

2014թ. հոկտեմբերի 14-ին Պորոշենկոն հրաման էր ստորագրել Հակակոռուպցիոն քաղաքականության հարցերով ազգային խորհուրդ ստեղծելու մասին՝ որպես նախագահին կից խորհրդատու մարմին։