«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, չնայած սեպտեմբերի 25-ին ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Եվրահանձնաժողովի միջեւ վավերացված գազային արձանագրությանը, չի բացառում ձմռանը Եվրոպա գազ մատակարարելու խնդիրները, քանի որ փաստաթղթով նախատեսվում է գնել միայն 2 մլրդ խ/մ գազ, ինչը կարող է չբավականացնել, եթե ձմեռը ցուրտ լինի։

«... 2 մլրդ խ/մ-ն խնդիրը չեն լուծում։ Եթե ձմեռը անսովոր ցուրտ լինի, ամեն դեպքում պետք է խնդիրների սպասել»,- ասել է Միլլերը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։

Միլլերը հիշեցրել է, որ Ուկրաինային աշուն-ձմեռ ժամանակահատվածը նորմալ անցկացնելու համար 5-7 մլրդ խ/մ գազ է անհրաժեշտ։

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հաստատել էին Ուկրաինային գազ մատակարարելու եւ հետագա տարանցիկ ուղու մասին։