Կիեւի Պեչերսկի շրջանային դատարանը Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը հարկադրել է քրեական գործ հարուցել վարչապետ Արսենի Յացենյուկի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Կապլինը։
«Ինձ փաստեր են հասել, որ Յացենյուկի դրածո Վլադիմիր Իշուկը իր պաշտոնը ստացել է վարչապետին 3 մլն կաշառք տալու դիմաց։ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը դա անտեսել է, եւ հիմա դատարանը դատախազությանը պարտադրել է ուշադրություն դարձնել այդ անկարգությանը»,- մեջբերում է ՈՒՆԻԱՆ-ը պատգամավորի խոսքը։
Իշուկը օգոստոսին նշանակվել էր RRT պետական հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում։




























