Այսօր, սեպտեմբերի 26-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տոնում է իր հոբելյանը՝ նա դառնում է 50 տարեկան: Տոնի կապակցությամբ Facebook եւ Twitter-ում Պորոշենկոյի էջերում  համապատասխան հաղորդագրություն է հայտնվել:

«Կրկնակի 25»,- գրել է նա, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Ամուսնու ծննդյան կապակցությամբ նախագահի կինը՝ Մարինա Պորոշենկոն ֆլեշմոբ է հայտարարել: Նա մի տեսաուղերձ է տեղադրել, որտեղ խոստացել է բարեգործական նպատակներով մեկական գրիվեն տալ ՝ սոցցանցերում պետության ղեկավարին հասցեագրված յուրաքանչյուր շնորհավորանքի, նաեւ յուրաքանչյուր լայքի, շեյրի, ռեթվիթի կամ մեկնաբանության համար:

«Ես որպես Պորոշենկոյի հիմնադրամի նախագահ, հանդես եմ գալիս բարեգործական ֆլեշմոբի նախաձեռնությամբ: Հոբելյարի հասցեին բոլոր շնորհավորանքները, մաղթանքները, լայքերը, ռեթվիթները այսօր կվերածվեն գրիվենների, որոնք կտրամադրվեն «Տաբլետոչկի» հիմնադրամին»,- ասել է առաջին տիկինը: