Ուկրաինական ավիաընկերություններին կարգելեն թռիչքներ իրականացնել Ռուսաստանի տարածքով։ Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Ուկրաինան Ռուսաստանին պաշտոնապես կտեղեկացնի իր տարածքով ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքի մասին, ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։ «Ռուսական ընկերությունները համապատասխան միջոցների կդիմեն»,- ասել է նա «Վեստի վ սուբոտու»-ին տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը որոշում էր կայացրել արգելել «Աերոֆլոտ» եւ «Տրանսաերո» ռուսական ավիաընկերությունների չվերթներն իր օդային տարածքով, եթե նրանք ռուս զինվորականների համար ռազմական կամ կրկնակի նշանակության ապրանքներ են տեղափոխում։





























