Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա կօգնի կարգավորել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե իմ հրաժարականը երկրի զարգացման համար արգելք է, ապա ես պատրաստ եմ հնարավորինս արագ հեռանալ»,- հայտարարել է նա։
Նա նաեւ քննադատել է ընդդիմությանը՝ նշելով, որ միշտ չէ, որ արտահերթ ընտրությունները խնդրի լուծում են։





























