Հռոմի մետրոպոլիտենի երթուղիներից մեկում ամբողջությամբ դադարեցվել է երթեւեկությունը՝ առաստաղի փլուզման պատճառով, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով ANSA-ն:

Նշվում է, որ թունելում արգելափակված գնացքի բոլոր ուղեւորները տարհանվել են:

Հաղորդագրությունում նշվում է, որ տրանսպորտային ընկերության տվյալներով, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: