Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներդրման համար Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր է դարձել ռուս իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Մրցանակը հանձնել է ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը:

Մրցանակի հավվակնորդների թվում այս տարի ընդգրկված էին Աֆղանստանում հանուն կանանց իրավունքների շարժումը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների երիտասարդական նախաձեռնությունը (The Youth Initiative for Human Rights):

Նշվում է, որ մրցանակը կազմում է 60 հազար եվրո:

Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակը 3 տարի առաջ հիմնել են Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի գրադարանը, «Խարտի-77» հիմնադրամը եւ ԵԽԽՎ-ն: