ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 27-ին, ՄԱԿ-ի Առաջնորդ Կանանց Համաշխարհային Խորհրդի նախագահ, Լիտվայի Հանրապետության նախագահ տիկին Դալիա Գրիբաուսկայտեի հրավերով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նա Նյու յորքում կմասնակցի «Արեւելյան Եվրոպայի ապագան. Կանանց կարգավիճակի բարելավում» թեմայով բարձրաստիճան կլոր սեղան քննարկմանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Քննարկումն անցկացվում է ՄԱԿ-ի Առաջնորդ Կանանց Համաշխարհային Խորհրդի կողմից Նյու Յորքում, որտեղ պետությունների կին առաջնորդները կներկայացնեն իրենց տեսակետները։