«Թալիբան» շարժման գրոհայինները Աֆղանստանի Քունդուզ քաղաքի հրապարակում բարձրացրել են իրենց դրոշը, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է, որ նրանք շարունակում են գրաված պահել շենքը։

Թալիբներն ավելի վաղ գրավել էին քաղաքի հոսպիտալը, որտեղ կա մոտ 200 հիվանդ, ինչպես նաեւ Քունդուզի մի քանի պետական շինություններ։ Գրոհայինները հարձակվել էին Քունդուզի վրա այսօր առավոտյան՝ նպատակ ունենալով իրենց վերահսկողությունը հաստատել այնտեղ, հայտնում է Gazeta-ն։