Երեկ երեկոյան Մոսկվայի Վիշնեւսկի հիվանդանոցում մահացել է հայտնի դերասան Սեմյոն Ֆարադան: Նա հոսպիտալացվել էր հուլիսի սկզբին: Ռուսաստանի ժողովրդական արտիտ, 75-ամյա Ս. Ֆարադան հիվանդանոց էր տեղափոխվել «թոքերի բորբոքում» ախտորոշմամբ:

Ֆարադան նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, եւ աշխատել է Տագանկայի թատրոնում: Այստեղ նա խաղացել է «Համլետ», «Վարպետն ու Մարգարիտան», «Բաբելի հինգ պատմությունները» եւ բազմաթիվ այլ ներկայացումներում:

Նրա մասնակցությամբ ֆիլմերից հասարակությանը հայտնի են «Այդ նույն Մյունհաուզենը», «Գարաժ»-ը, «Չարոդեյ»-ը, «Իմ ընկեր Իվան Լապշինը», «Սիրո բանաձեւ»-ը, «Միլիոնը հարսանեկան զամբյուղում», «Առաջ, Գարդեմարիներ»-ն ու եւս ավելի քան 60 ֆիլմեր:

2000 թվականից նա դադարեցրեց ֆիլմերում նկարահանումները, քանի որ սրտի լուրջ վիրահատություն էր տարել: Նույն տարում նրա մոտ գրանցվեց ինսուլտ եւ խախտվեց խոսելու ունակությունը: