Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առաջարկել է «Օդանավատորմային» պողոտան վերանվանել Բորիս Նեմցովի անունով։ Այս մասին ասված է Կիեւի քաղաքապետարանի կայքում։ Հաղորդվում է, որ պողոտայի վրա գտնվում է Ուկրաինայում ՌԴ դեսպանատունը։

«Բեռլինում Ժաննա Նեմցովայի հետ զրուցելիս Կլիչկոն նշել է, որ մոտ ժամանակներս Կիեւում փողոցներից մեկը, ամենայն հավանականությամբ «Օդանավատորմային» պողոտան, կվերանվանվի ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ժաննա Նեմցովան պաշտպանել է այդ գաղափարը։