Ոստիկանների՝ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցվել է քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացի Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հյուրանոցի մոտից իրեն բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ: Ոստիկանները հրել եւ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ ֆիզիկական ուժեղ ցավ:
Քաղաքացի Գագիկ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























