Ուզբեկստանում անհայտ անձը դյուրավառ նյութերից պատրաստված 2 ինքնաշեն սարք է նետել Տաշքենդում ԱՄՆ դեսպանատան վրա։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, ասված է դեսպանատան կայքում։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 7։30-ին։ «Պայթուցիկներից մեկը պայթել է, որից անմիջապես հետո դեսպանատունը արգելափակվել է»,- ասված է դիվանագիտական  ներկայացուցչության հայտարարության մեջ։

Ներկայումս դեսպանատունը գործում է նորմալ ռեժիմով, սակայն խստացվել են անվտանգության միջոցները, գրում է Lenta-ն։