Դանիայի պաշտպանության նախարար Կարլ Հոլսթը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նա պետական ռեսուրսներն օգտագործել է ոչ նպատակային կերպով, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Lokal պարբերականը։

Հաղորդվում է, որ Հոլսթը պաշտոնավարել է 3 ամիս։ «Ես ստիպված եմ ընդունել, որ իմ անցյալի որոշ դրվագներ, երբ ես զբաղեցնում էի Հարավային Դանիայի շրջանային խորհրդի նախագահի պաշտոնը, ինձ թույլ չեն տալիս օգուտ բերել նախարարի պաշտոնում»,- ասել է նա։

Դանիայի վարչապետ Լարսե Ռասմուսենը հաստատել է, որ հրաժարականի որոշումը նախարարը կայացրել է ինքնուրույն։