Երեւանի Մաշտոցի պուրակից ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին է քիչ առաջ բերման ենթարկվել «Չեք անցկացնի» շարժման մասնակից Վարդան Հարությունյանը:
Նախաձեռնության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վարդան Հարությունյանը Մաշտոցի պուրակի տարածքում փորձել է իրացնել իր հայացքներն ազատորեն տարածելու սահմանադրական իրավունքը՝ «Ոչ» գրությամբ գրաֆիտի պատկերելով հանրային սեփականություն հանդիսացող վայրում, ինչը խոչընդոտվել է իրավապահների կողմից:
Հիշեցնենք, որ Չեք անցկացնի շարժման ևս չորս անդամ՝ Հրայր Մանուկյանը, Արթուր Մինասյանը, Կարպիս Փաշոկյանն ու Հայկ Ավետիքյանը սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ գրաֆիտի պատկերելու հիմքով:




























