Իրաքից եւ Սոմալիից Ֆինլանդիա ժամանած փախստականները ակցիա են կազմակերպել՝ բողոքելով անորակ սննդից, հայտնում է Yle-ն։

Մոտ 70 փախստականի տեղակայել են Օուլո քաղաքի կենտրոնի ժամանակավոր կացարաններում։ Նրանք ակցիայի ժամանակ հայտարարել են, որ իրենց բողոքը կապ չունի հայցերի քննության ժամանակավոր դադարեցման եւ ապաստան տրամադրելու հետ։

Ավելի ուշ Oulun Serviisi ընկերությունը, որը փախստականներին սնունդ է մատակարարում, հայտարարել էր, որ փոխել է ճաշացանկը։ Մասնավորապես ընկերությունը այլեւս չի մատակարարելու շիլա, այլ կկենտրոնանա բանջարեղենի մատակարարումների վրա։