Գերմանիայի Պասաու քաղաքում ոստիկանները գրանցել են ամենատարեց փախստականին. 110-ամյա Աբդուլ Կադեր Ազիզին ստիպված է եղել Գերմանիա տեղափոխվել իր ընտանիքի հետ, քանի որ Աֆղանստանի հյուսիսում նրանց կյանքին վտանգ էր սպառնում։ Թալիբ գրոհայինները սպանել են նրա երեք որդիներին, գրում է Lifenews-ը։
Չնայած բավական պատկառելի տարիքին, կուրությանն ու խլությանը, Աբդուլը ընտանիքի 8 անդամների հետ հաղթահարել է 6 հազար կմ ճանապարհ, եւ այդ ուղին անցնելուց հետո բժշկի կարիք չի զգացել։
Միաժամանակ նշենք, որ ոստիկանները չեն կարող Աբդուլի խոսքերը հաստատել փաստերով։ Ինչպես փախստականների մեծ մասը, նրա ընտանիքի անդամները նույնպես փաստաթղթեր չունեն։





























