2016 թվականին Հայաստանում 3.5-4.5%-ի չափով ՀՆԱ-ի աճ է կանխատեսվում: Այս մասին հոկտեմբերի 6-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Ինչ վերաբերում է 2015 թվականին. ապրիլին արված առաջին կանխատեսումը 1.5-2%-ից մինչեւ 4%-ի միջակայք է սահմանել: Երկրորդ եռամսյակում ԿԲ-ի վերլուծաբանները փոքր-ինչ նվազեցրել են այդ միջակայքը՝ հասցնելով 2.5-3.5%-ի:
Նա նաեւ հավելեց, որ հիմնական խնդիրը մնում է ցածր գնաճային ֆոնի պահպանումը, եւ որ ներկայում ամենակարեւորը բնակչության եւ ներդրողների շրջանում նույնատիպ ակնկալիքներն են:




























