«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի ղեկավարությունն այսօր կրկին արգելել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանին՝ թերթեր հանձնել իր պաշտպանյալին:
Հիշեցնենք, որ Փաշինյանի պաշտպան Տիգրան Մուրադյանին երեկ արգելել են թերթերը հանձնել Փաշինյանին՝ պատճառաբանելով, թե դա կարելի է անել միայն ՔԿՀ վարչակազմի միջոցով, բայց հրաժարվել էին ընդունել նրա դիմումը: Պատճառը «Հայկական ժամանակ» թերթում ՔԿՀ ղեկավարի դեմ հրապարակված հոդվածն է:
Այսօր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը փորձել է դիմումով թերթերը փոխանցել նրան: Սակայն Կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետ Նելսոն Զաքարյանը կրկին թույլ չի տվել: Փաստաբանը զանգահարել է նաեւ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ: «Դրանով սահմանափակվել է պետի կողմից Նիկոլ Փաշինյանի մամուլից օգտվելու իրավունքը, ինչն օրենքով հստակ ամրագրված է»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել էր պաշտպանը:



















