Չարժե, որ Ադրբեջանը մոտ ժամանակներս ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձ կատարի, քանի որ դա Ադրբեջանում ներկա իրավիճակն ավելի խոցելի կդարձնի: Ըստ «Հայոց աշխարհ» թերթի, այս մասին նշել է ՌԴ քաղաքական նորությունների գործակալության գլխավոր խմբագիր Կոնստանտին Կրիլովը:

Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին` նա ասել է, թե, դատելով վերջին զարգացումներից, այն շարունակում է մնալ հայամետ: Կրիլովի խոսքով` դա ավելի շատ կապված է քաղաքական վերնախավի ավանդական կապերի, այլ ոչ թե Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի հետ:

Թերթի ներկայացմամբ, կոնֆլիկտի վերսկսման դեպքում Ռուսաստանը անմասն չի մնա: «Սրանից չի հետեւում, որ Ռուսաստանն անպայման կմիջամտի կոնֆլիկտին` զորք մտցնելով, դա շատ գործոններից է կախված, սակայն Հայաստանին տնտեսական, դիվանագիտական եւ այլ աջակցությունը ռուսական կողմից փաստացի երաշխավորված է»,- ասել է Կրիլովը: