ԱՄՆ-ի օդանավակայաններում տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել ազգային անվտանգության համակարգչային ցանցի խափանման պատճառով, որը ստուգում է ուղեւորների հնարավոր մասնակցությունն ահաբեկչական գործողություններին, հաղորդել է ԱՄՆ-ի մաքսային եւ սահմանային պահպանության վարչությունը։
Խափանումը մոտ 90 րոպե է տեւել։ Ծրագիրը ջարդելու ոչ մի նշան չի հայտնաբերվել, մաքսատան աշխատակիցները ուղեւորներին ստուգել են «ձեռքով», հավելել են տեսչությունում, տեղեկացնում է Reuters-ը։
NBS-ի տվյալների համաձայն, խափանումը Նյու Յորքի, Բոստոնի, Դալլասի, ինչպես նաեւ Հյուսիսային Քարոլինայում գտնվող Շառլոտ քաղաքի օդանավակայաններում տասնյակ չվերթների հետաձգման պատճառ է դարձել, տեղեկացնում է РБК-ն։





























