Եվրամիություն-Հայաստան նոր փաստաթուղթն իր մեջ կներառի Ասոցացման համաձայնագրի շատ տարրեր։ Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։
«Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ երկխոսության մեկնարկի համար Եվրամիության տված մանդատը լեգալ գործիք է Հայաստան հետ բանակցություններ սկսելու համար։ Հիմա մեզ մնում է սպասել, թե առաջիկա ամիսների ընթացքում այդ փաստաթուղթը ինչ տեսք ունենա։ Դա իհարկե չի լինի այնքան խորը, որքան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն էր, սակայն այդ համաձայնագրի շատ դրույթներ կներառվեն այս նոր համաձայնագրում»,- նշել է դեսպանը։
Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդը հոկտեմբերի 12-ին Եվրահանձնաժողովին եւ Բարձր ներկայացուցչին լիազորել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտադիր եւ համընդգրկուն համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսել։




























