Լաս Վեգասում նոյեմբերի 14-ին տեղի կունենա բեկոնի հերթական ամենամյա փառատոնը, որի ժամանակ տասնյակ փորձառու խոհարարներ կպատրաստել ավելի քան 7 տոննա տարբեր ուտեստներ՝ շատերի համար սիրելի այդ մթերքից:
Փառատոնի շրջանակներում սպասվում են մի քանի հարսանեկան արարողություններ՝ համապատասխան ոճով: Այդ ավանդույթը նախորդ տարի սկսել են Թոմ եւ Թրիշա Ուոթսոնները, որոնց հարսանիքին եղել է բազմահարկ տորթ՝ զարդարված բեկոնի շերտերով:
Դեռեւս գաղտնի է պահվում, թե քանի՞ զույգ կամուսնանան բեկոնի փառատոնի ժամանակ այս տարի, հաղորդում է Kedem-ը:





























