Լոնդոնի աշխարհահռչակ Բիգ Բեն ժամացույցի աշխատանքը կարող են 4 ամսով կանգնեցել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Guardian-ին: Ժամացույցի վերանորոգումը բրիտանացի հարկատուներին 29.2 մլն ֆունտ սթեռլինգ կարժենա:

«Լրջորեն անհանգստացնում է այն, որ եթե անսարքություններն առաջիկա 2-3 տարվա ընթացքում չվերացվեն, ժամացույցի մեխանիզմը կարող է ընդհանրապես կոտրվել, ինչն իր հերթին սպառնում է փչացնել խորհրդարանի միջազգային վարկանիշը»,- ասված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի ֆինանսների հանձնաժողովի ներկայացրած զեկույցում:

Զեկույցի համաձայն, կապիտալ վերանորոգման համար հարկավոր է 4 ամսով կանգնեցնել ժամացույցի աշխատանքը, ինչն ամենաերկար դադարը կլինի դրա գոյության 156-ամյա պատմության ընթացքում:

Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ գտնվող Բիգ Բեն ժամացուցային աշտարակը 2012 թվականին պաշտոնապես վերանվանվել է Եղիսաբեթի Աշտարակի՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու կառավարման 60-ամյա հոբելյանի պատվին: