Շվեյցարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել Շվեյցարական աջ պահպանողական ազգային կուսակցությունը։ Կուսակցության ղեկավար Թոնի Բրուների խոսքով՝ արդյունքը կանխորոշված էր, քանի որ մարդիկ մտահոգված են դեպի Եվրոպա փախստականների հոսքի հանգամանքով։ Կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց այդ թեման էր դարձրել առաջնայինը։ Կուսակցությունը նաեւ դեմ է արտահայտվում Շվեյցարիայի՝ Եվրամիությանը անդամակցելուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Շվեյցարական աջ պահպանողական ազգային կուսակցությունը խորհրդարանում կստանա 65 տեղ, 43 պատգամավոր կունենա Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կունենա 33 մանդատ, իսկ Քրիստոնեա-դեմոկրատականը՝ 28։

Ակնկալվում է, որ ընդդիմությունը կոալիցիա կձեւավորի։