Ռուսական ավիախումբը Սիրիա ուղարկելու որոշումը հապճեպ չի կայացվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։
«Արդեն գաղտնիք չէ, որ մարտական օդանավեր ու զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ են ուղարկվել Սիրիա»,- հիշեցրել է նա։
Իվանովի խոսքով՝ Սիրիայում գործողությունների քննարկման վերջնական փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։
Հարցին, թե ինչու հենց հիմա Ռուսաստանը որոշեց միջամտել Սիրիայի դեպքերին, Իվանովը պատասխանել է, թե «իրավիճակն անտանելի էր դարձել», եւ հիշեցրել է այն վտանգի մասին, որը բխում է ԻՊ շարքերում կռվող ԱՊՀ քաղաքացիներից։
Մեկնաբանելով Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման հեռանկարները՝ Իվանովը նշել է, որ չափավոր ընդդիմության հետ հնարավոր է փորձել համաձայնության գալ, իսկ զիջումները պետք է լինեն փոխադարձ։




























