Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթեւ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-

Տաթեւ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (ընկել է մեկ քար՝ մոտ 1 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:

 Հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ քարը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից: