Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում ընդդիմադիր ուժերի կազմակերպած ցույցի ժամանակ վիրավորվել է 8 մարդ։ «Ժողովրդավարական ճակատ» կոալիցիայում միավորված ընդդիմադիր ուժերը հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ պահանջելով Միլո Ջուկանովիչի կառավարության հրաժարականը։
Ոստիկանությունից հայտնել են, որ ակցիայի ժամանակ թեթեւ վիրավորվել է 5 իրավապահ, իսկ մեկ սպա ծանր մարմնական վնասվածքներ է ստացել։ Ակցիայի մասնակիցներից մեկը գլխին քարով հարված է ստացել։ Միաժամանակ թեթեւ վնասվածքներ է ստացել տեղական Pink M հեռուստաընկերության աշխատակիցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























