Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում ձերբակալել են 30-ամյա մի տղամարդու, որին կասկածում են սեփական երեխաների սպանության մեջ։ Ինչպես փոխանցում է ՆՏՎ-ն, երեխաների հայրը կնոջ աչքի առաջ սկզբում սպանել է 9 ամսական դստերը, իսկ հետո 7 տարեկան տղային։ Այնուհետեւ հարձակվել է կնոջ վրա եւ վիրավորել նրան։ Դրանից հետո տղամարդը փորձել ինքնասպան լինել, սակայն նրան թույլ չեն տվել։ Կատարվածի մասին ոստիկանությանը հայտնել է տղամարդու զարմիկը, որն այդ պահին բնակարանում է եղել։

Ինչպես պատմել է ընտանիքի հարեւանը, երեկոյան ժամը 7-ի սահմաններում իրենց տուն էր զանգահարել երեխաների մայրը եւ խնդրել ոստիկանություն ու շտապ օգնություն կանչել։

Ձերբակալված տղամարդը հոգեբուժական փորձաքննություն պետք է անցնի, տեղեկացնում է Lenta.ru-ն։

LifeNews-ի տեղեկություններով՝ փորձաքննությունը պարզել է, որ միջադեպի պահին տղամարդը սթափ վիճակում է եղել։