Ռուսաստանն իր ազգային շահերին դեմ չի գնա միայն հանուն պատժամիջոցների չեղարկման։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։

Նա կոչ է արել Ուկրաինայում խաղաղության վերականգնումը չկապել հակառուսական սեկտորային սահմանափակումների հետ։ «Ես չէի կապի մեկը մյուսի հետ։ Դուք վստա՞հ եք, որ մեր դեմ գործող պատժամիջոցները կհանեն «Մինսկ-2»-ի բոլոր պայմանները կատարելուց հետո։ Որտե՞ղ են երաշխիքները։ Ես անձամբ կասկածում եմ։ Մենք որեւէ բանի համար ներողություն խնդրելու կարիք չունենք»,- ասել է Իվանովը

Ինչ վերաբերում է ՌԴ տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների ունեցած ազդեցությանը, ապա, նրա կարծիքով, տնտեսական դանդաղ աճի պատճառը ոչ թե պատժամիջոցներն են, այլ նավթի եւ գազի գների անկումը։