Ռուսաստանում հոկտեմբերի 21-ից հյուրանոցների այցելուները կարող են վճարել կես օրվա համար: Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Ռոսիյսկայա գազետա» թերթում:

Փաստաթուղթը հաշվարկային ժամ է համարում կեսօրը, ընդ որում, հյուրանոցը կարող է փոխել այդ ժամանակը՝ հաշվի առնելով «տեղի առանձնահատկությունները եւ գործունեության յուրահատկությունը»:

Այն հաճախորդները, որոնք եկել են կեսգիշերին եւ հյուրանոցը լքել մինչեւ կեսօր, կվճարեն կես օրվա համար, հաղորդում է Slon.ru-ն:

Բացի այդ, հյուրանոցները կարող են ժամային վճարման կարգ սահմանել: 50-ից ավելի համարներ ունեցող հյուրանոցները պարտավոր են այլեցուներին սպասարկել շուրջօրյա ռեժիմով: