Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Բեն Հոջեսը Defense News շաբաթաթերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ զարմացած է Մերձավոր Արեւելքում ՌԴ Զինված ուժերի՝ մարտական գործողություններ սկսելու որոշումից։ Գեներալը խոստովանել է նաեւ, որ իրեն անհանգստացնում է այն հանգամանքը, որ ՌԴ Զինված ուժերը կարողանում են արագ փոխել տեղակայման վայրը։

«Ես կարծում էի, որ նրանք ճնշման տակ են, եւ չէի պատկերացնում, որ նրանք կարող են ի վիճակի լինել վերցնել այդ ամենն ու Սիրիա ուղարկել։ Մեզ մոտ հետախուզական տեղեկությունների բացակայությունը եւ նրանց արագ տեղակայման կարողությունը այնքան էլ լավ համադրություն չէ։ Կալինինգրադում ունեցած ներուժի հաշվին նրանք կարող են ցանկության դեպքում փակել ելքը Բալթիկ Ծով»,- ասել է գեներալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։