ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախատեսում է մոտ ժամանակներս Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Հորդանանի ղեկավարության հետ քննարկել Սիրիայի իրավիճակը։ Ինչ մակարդակում եւ ինչ ձեւաչափով կանցնեն բանակցությունները, Քերրին չի ճշտել։
«Ռազմական լուծում չի կարող լինել, այդ մասին բոլորն են ասել, այդ թվում նաեւ՝ ռուսները։ Այս իրավիճակը վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին», — Մադրիդում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Քերրին։
«Ես կփորձեմ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Թուրքիայի եւ այլ երկրների առաջնորդների հետ պայմանավորվածություն ձեռք բերել», - ասել է նա՝ հավելելով, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթվա ընթացքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե Ռուսաստանն անելու է ամեն ինչ Ասադին պահելու համար, դա ընդամենը կբարդացնի իրավիճակը։ Եթե Ռուսաստանն օգնի մեզ, դա կնպաստի ԻՊ-ի հարցի լուծմանը։ Մենք պիտի ավելի լավ հասկանանք, թե ինչ տարբերակներ ունենք», - հավելել է Քերրին։




























