Եվրոպայում փախստականների մեծ հոսքի պատճառով առաջացած ճգնաժամն անտանելի իրավիճակ է ստեղծել, Kaleva թերթին տված հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան։ 

«Ներկայումս իրավիճակն անտանելի է, որովհետեւ շենգենյան համակարգը չի գործում։ Արտաքին սահմաններին համաձայնագրով ենթադրվող ստուգումները չեն իրականացվում», - ասել է նա։