Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի թիվ 21 տան դիմաց, հոկտեմբերի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց S 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա Գյոզալ Օզմանյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ վթարի հետեւանքով՝ ավտոմեքենան, մոտ 20 մ առաջանալով, կողաշրջվել է առվի մեջ, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:





























