Իսրայելական Բեեր-Շեւաթ քաղաքի հիվանդանոցում վնասվածքներից մահացել է Էրիթրեայից ներգաղթած Հաֆթոմ Զարհումը, որին սխալմամբ ահաբեկչի տեղի էին դրել։
Տղամարդը կիրակի՝ հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության երկրորդ զոհն է դարձել։ Անհայտ անձը կրակ է բացել ավտոբուսի կենտրոնական կայանի շենքում։ Դրանից հետո գործով քաղաք եկած աֆրիկացուն նախ գնդակահարել է ավտոբուսի կայանի հսկիչը, այնուհետեւ արյան մեջ ընկած էրիթրեացուն ծեծի է ենթարկել ամբոխը։
Կրակ բացած մարդուն սպանել են ոստիկանները։ Մինչ այդ, նա հասցրել է իսրայելցի 19-ամյա զինվորի սպանել եւ վիրավորել 11 մարդու, որոնց թվում զինվորականներ կան։ Տուժածներից երեքն այժմ հիվանդանոցում են՝ ծանր վիճակում, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Haaretz-ին։
Հոկտեմբերի 17-ին Երուսաղեմում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ Խեվրոնում դանակներով զինված երկու պաղեստինցի արաբի են սպանել, որոնք փորձել են հարձակվել իսրայելցիների վրա։ Դրանից հինգ օր առաջ Իսրայելում մեկ օրվա ընթացքում չորս ահաբեկչական գործողություն է իրականացվել, որոնց հետեւանքով երեք մարդ է զոհվել։





























