Սիրիայից փախստականներ ընդունած երկրներին անհրաժեշտ է լրացուցիչ օգնություն տրամադրել։ Այդ մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը՝ մեկնաբանելով նորվեգական Ստավանգեր քաղաքում հոկտեմբերի   9-12-ին տեղի ունեցած տարեկան նստաշրջանի արդյունքները։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն արդեն մոտ 17 հազար փախստական է ընդունել։

«Մեր առաջարկները հիմնավոր են համարվել եւ ընդունվել են առանց որեւէ տարաձայնության։ Այն երկրներին, որոնք փախստականներ ընդունելու պարտավորություն են ստանձնում, անհրաժեշտ է լրացուցիչ օգնություն տրամադրել», - ասել է նա։